Ամերիկյան Միննեսոտա նահանգում աղջիկն իր բոյֆրենդի հետ փորձել է նկարահանել «պատմության մեջ ամենավտանգավոր հոլովակներից մեկը»՝ այնուհետև այն Youtube-ում տեղադրելու համար։ Այս մասին հայտնում է Star Tribune պարբերականը։

Նրանք որոշել են ստուգել՝ կրծքին դրված գիրքը կծառայի՞ որպես զրահ և կպաշտպանի՞ ատրճանակից արձակված կրակոցից։ Աղջկա խոսքով՝ գաղափարը եղել է երիտասարդինը։
Նկարահանման համար ընտրվել էր խոշոր տրամաչափի Desert Eagle ատրճանակը։ Աղջիկը կրակել է կես մետր հեռավորությունից։ Փամփուշտն անցել է գրքի միջով ու հայտնվել Ռուիսի կրծքավանդակում։ Ստացած վնասվածքից երիտասարդը մահացել է։

Դատարանում Մոնալիզա Պերեսն իրեն մեղավոր է ճանաչել իր ընկերոջ՝ Պեդրո Ռուիսի չկանխամտածված սպանության մեջ։ Աղջիկը բանտում կանցկացնի 6 ամիս և հաջորդ 10 տարիների կգտնվի իրավապահների հսկողության տակ։










































