Չեմ կարծում, որ Վանաձորում բոյկոտը շարունակելը քաղաքականպես այլևս նպատակահարմար է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան»-ի բոյկոտը դադարեցնելու որոշմանը:
«Մենք քննարկել ենք Վանաձորի մեր ավագանու հարցը: Մեր ավագանին պատրաստվում է առաջարկությունների լայն փաթեթով ներկայանալ Վանաձորի ավագանու նիստերին»,-նշեց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում







































