Ազգային ժողովը շարունակում է հերթական արտահերթ նիստի աշխատանքները:
Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քվեարկությանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը առաջարկեց չմասնակցել քվեարկությանը նրանց, ովքեր դեմ են: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը միանալով Նիկոլ Փաշինյանի կոչին՝ առաջարկեց չքվեարկել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկելու, բայց պայմանով:
Քվեարկությունից հետո նիստերի դահլիճում տեղի ունեցավ խառնաշփոթ: «Էլեկտրոնային համակարգը ցույց է տալիս, որ որոշումը չի ընդունվել: Ըստ ամենայնի, պարոն Մախմուդյանի և պարոն Ազիզյանի կնոպկաները կարճ միացում ունեն՝ իրանք իրար փոխարեն են քվեարկում»,- հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը զայրացած հայտարարեց. «Ուրեմն 61 ձայն ա եղել, Մախմուդյանը հայտարարում է՝ 62, Արփինե Հովհաննիսյանը՝ 63: Ո՞վ է հայտարարել, ոչ մեկը ոչ մի բան չի հայտարարել. որոշումն ընդունվել ա»:
Ի վերջո «Ելք» խմբակցությունը որոշեց բոյկոտել նիստը և լքեց նիստերի դահլիճը: «Խորհրդարանական մեծամասնությունը սղցրեց օրենքը, էս կենացները՝ խորհրդարանական երկիր անցնելու մասին, հերթական կոմեդիան են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ իրենք լքում են նիստերի դահլիճը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































