25-ամյա Վիկտորյա Ջեքին հեռացրել են լոնդոնյան Playboy Club-ից այն բանից հետո, երբ ղեկավարությունն իմացել է հայտնի գործարարի հետ նրա կապի մասին։ Աղջկա երկրպագուն է եղել Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Վիկտորյան երկար ժամանակ հետապնդվել է երկրպագուի կողմից։ Հարուստ սիրատածուն հանդիսացել է Playboy Club-ի հաճախորդ, որտեղ Ջեքն աշխատել է որպես խաղային վարպետ։ Տղամարդը երկար ժամանակ զանգահարել է նրան, հաղորդագրություններ գրել։ Ի վերջո նա գտել է աղջկա տան հասցեն։ Արդյունքում աղջիկը հանձնվել է և գնացել երկրպագուի հետ հանդիպման։ Զույգը սկսել է հանդիպել, ժամանակ անցկացնել ամենաշքեղ հյուրանոցներում։

Սիրավեպն ավարտվել է, երբ աղջկա գործատուները նկատել են նրանց Colony Club-ում, որը հանդիսանում է Playboy Club-ի մրցակիցը։

Իրավիճակն այլ կլիներ, եթե տղամարդն ամուսնացած չլիներ։ Նա մոռացել էր այդ մասին հայտնել սիրուհուն։

Playboy Club-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աղջիկը խախտել է աշխատակիցների և հաճախորդների միջև հարաբերությունների կանոնները, նա չպետք է կապի մեջ մտներ ակումբի հյուրի հետ։











































