«Վրաստանի երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան մոտ ժամանակներս կարող է ձերբակալվել խոշոր միջոցների ոչ նպատակային ծախսումների կապակցությամբ: Այդ մասին այսօր հաղորդել է վրացական «Ալիա» թերթը՝ վկայակոչելով անանուն մի աղբյուր:
Տեղեկատվության համաձայն՝ Էզուգբայան արդեն մի քանի օր աշխատանքի չի գալիս: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ նա ազատման դիմում է գրել: Էզուգբայան «Վրաստանի երկաթուղու» ղեկավարն է 2005 թվականի հոկտեմբերից: Ավելի վաղ նա զբաղեցնում էր Վրաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնը եւ ղեկավարում էր տրանսպորտի հատվածի հարցերը: