Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Դևիդ Նաթը կարծում է, որ շուտով մարդիկ անցում կկատարեն ավանդական ալկոհոլային խմիչքներից դրա սինթետիկ փոխարինողին։ Վերջինիս օգտագործումից հետո խումհարի նշաններն իսպառ բացակայում են։
Արհեստական ալկոհոլը կոչվում է «ալկոցիտ»։ Այն որակական և համային հատկանիշներով շատ նման է իսկական ալկոհոլին, սակայն օրգանիզմին վնաս չի հասցնում։

Ալկոցիտի ստեղծմանը գիտնականին մղել է 2014-15 թթ բրիտանական ալկովիճակագրությունը։ Մոտ 1.1 մլն մարդ հիվանդանոցում է հայտնվել ալկոհոլի պատճառով, իսկ նրանց բուժումը երկրին արժեցել է մոտ 3.5 մլրդ ֆունտ։
Դևիդը հաստատում է, որ իր արտադրանքը միայն դրական էֆեկտ կունենա, ինչպիսին լիցքաթափումն է։










































