«Այս պահի դրությամբ «Ծառուկյան» խմբակցությունը չի քննարկել «Ելք»-ի առաջարկը՝ Արտակ Զեյնալյանին որպես նախագահի թեկնածու սատարելու վերաբերյալ»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նա ընդգծեց, որ տեղյակ չէ՝ առաջարկը «Ելք»-ի կողմից գրավոր ստացե՞լ են, թե՞ ոչ։
Սերգեյ Բագրատյանն ասաց, որ տեսականորեն ոչինչ չի բացառվում, բայց պրագմատիկ տեսանկյունից ընդդիմության շանսերը մեծ չեն՝ անգամ միավորվելու պարագայում։
«Մենք հարգանքով ենք վերաբերում «Ելք»-ի առաջարկին, քննարկելու ենք ամպայման, քննարկելու ենք նաև՝ մենք ինքներս առաձին թեկնածուի խնդիր դնելո՞ւ ենք, թե՞ ոչ, ու որոշում ենք կայացնելու»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։









































