«Միկմետալ» ՓԲԸ տնօրեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանը Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ կապված մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնց մեծ մասը ընդունվել է։ Հանրապետական պատգամավորը Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ բարձրաձայնում էր տնտեսվարողների համար խնդրահարույց մի քանի կետեր։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահան Հարությունյանը ընդգծեց, որ թեև օրենսգրքով 115 հոդվածից բաղկացած փաստաթղթում կան կետեր, որոնք մատնաշվում է, որ տնտեսվարողների վիճակը թեթևացնելու համար է, բայց վիճահարույց հարցեր ևս կան։
«Լայն քննարկման արժանացած հարց է հիփոթեքի սուբսիդավորման հարցը, եկամտահարկից վերադարձման խնդիրն է, որի վերաբերյալ կարծիքները կիսվում են՝ դրական է, թե բացասական, ինչպես նաև հանրային սննդին վերաբերող հարցը»,- շեշտեց նա։
Անդրադառնալով գնաճին՝ Վահան Հարությունյանն ասաց, որ գնաճը կապված է միջազգային շուկայից, որտեղ որևիցե գործիքակազմ պետությունը չունի։
Մանրամասները՝տեսանյութում








































