Դուբայում բացվել է 1 մլրդ դիրհամ (270 մլն դոլար) արժողությամբ Dubai Safari կենդանաբանական այգին։ Այս մասին հայտնում է քաղաք-էմիրության քաղաքապետարանը։

Այգին մեծամասամբ գործում է արևային էներգիայով և հանդիսանում է էկոլոգիապես մաքուր նախագիծ։ Այգին տեղակայված է 119 հեկտար մակերեսի վրա։

Նախագծի առաջին փուլում այգին տեղավորել է 3500 կենդանու։
Այն կառուցված է սաֆարիի սկզբունքով, որտեղ կարելի է զբոսնել հատուկ տրանսպորտով։ Այնտեղ կտեղակայվեն «ասիական, աֆրիկյան և արաբական գյուղեր, ինչպես նաև անասնաբուժական հոսպիտալ և հետազոտական կենտրոն», ասվում է հաղորդագրության մեջ։











































