Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

«Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը արհեստածին է». ինչու են ամերիկացի փորձագետները այցելել Հայաստան

«Հայաստանում էլ կան անտառային ոլորտի շատ լավ մասնագետներ, որոնք կարող էին հանգիստ վերլուծություն անել, թե Խոսրովի արգելոցում ծագած հրդեհը ինչի հետևանք էր, և իրենց վերլուծությունները տային իրավապահ մարմիններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Գալուստ Նանյանը՝ անդրադառնալով ամերիկացի փորձագետների թիմի հայաստանյան այցին։ Նրանք Հայաստանում են անտառային հրդեհների կանխարգելման հարցում փորձագիտական աջակցության, նաև ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման, ինչպես նաև անտառային հրդեհների դեմ պայքարի մեթոդաբանության մշակման խնդրում օժանդակության համար:

Այցի ընթացքում ամերիկացի փորձագետները լինելու են նաև Խոսրովի արգելոցում, տեղում հետազոտական աշխատանք կատարելու համար:

Գալուստ Նանյանի խոսքերով՝ շատ ողջունելի են նաև այս փորձագետների խմբի աշխատանքները։ Բայց մինչ նրանց անդրադառնալը լավ կլիներ՝ հայ հանրությունը, փորձագիտական շրջնակները, բնապահպանները հասկանային, թե ինչու մինչ օրս փորձագիտական խումբ չի ձևավորվել, կամ, եթե ձևավորվել է, ովքեր են այդ խմբի անդամները և ինչ աշխատանք են իրականացրել մինչ օրս։ «Մենք այդպես էլ չիմացանք այդ խմբի անդամների անուն-ազգանունները, չիմացանք, թե փորձագիտական խումբը ինչ կարծիք ունի կատարվածի վերաբերյալ։ Զարմանալի է, թե ինչու չի հրապարակվում պետական գերատեսչության կարծիքը հրդեհի վերաբերյալ։ Որպես պետություն, Հայաստանը թող իր կարծիքը հայտնի, հրապարակի, նոր ամերիկացի փորձագետների հրավիրի, որ հաստատվի կամ հերքվի իրենց կարծիքը։ Բայց Հայաստանում պետական գերատեսչությունները այդպես էլ չհասկացան՝ պետական սեկտորը որն է, հասարակական սեկտորը որն է։ Այ որ այս տարանջատումը հասկանային, պատկերը բոլորովին այլ կլիներ»,-ընդգծեց բնապահպանը։

Նանյանը նշեց, որ մինչ հիմա էլ հակված է, որ հրդեհն արհեստածին է եղել, մարդկային գործոնով պայմանավորված։ «Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ հրդեհները շատ էին այս տարի։ Դրանք, կարծես թե,  հիմնավոր հասցեագրված էին։ Դժվարանում եմ ասել, թե այդ ծրագրի տակ ինչ էր դրված, բայց նրանք արեցին իրենց գործը և խուսափեցին պատասխանատվությունից։ Հայաստանում օրենսդրությունը այն վիճակում է, որ մարդիկ կարող են պետական արգելոց հրդեհել, կարմիր գրքում գրանցված կենդանիներ որսալ, լուսանկարվել նրանց հետ, տարածել և որևէ պատասխնատվության չենթարկվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ ամերիկացի գործընկերները տրամադրել են հրդեհի արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ կրակը բռնկվել է համաժամանակյա երեք տարբեր օջախներից, որոնք միմյանցից գտնվել են բավական հեռու: Այսինքն՝ սա նշանակում է, որ նախարարը ևս կասկած էր հայտնել, որ հրդեհի բռնկումը պատահականություն չէր։

Հիշեցնեք, որ Խոսրովի արգելոցի հրդեհի ժամանակ այրվել էր 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը՝ անտառներ: Բնապահպանը նշեց, որ միայն գարնանը  հնարավոր կլինի իրական կորուստները գնահատել, հաշվարկել։ «Հրդեհը սկսվեց այն ժամանակ, երբ բնությունը գնում էր դեպի քուն։ Գարնանը միայն հնարավոր կլինի գնահատել վնասը։ Բայց հիմա էլ կարելի է  ասել, որ վնասը շատ մեծ էր գիհիների մասով։ Կենդանական աշխարհի մասով ենք մեծ վնասներ կրել։ Եվ սրա համար մեղավորները պետք է հստակ պատասխանատվություն կրեն։ Հուսով ենք, որ գոնե ամերիկյան փորձագիտական խմբի ուսումնասիրությունից հետո հնարավոր կլինի, որ իրավապահները զբաղվեն գործով և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն»,-եզրափակեց Գալուստ Նանյանը։

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում