Եմենի մայրաքաղաք Սանայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, ավտոմեքենա է պայթել: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: Զոհերի ու տուժածների մասին առայժմ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ երեկ Սանայում ԱՄՆ դեսպանատան մոտ իրականացված հարսանեկան հրավառությունը ընդունել էին որպես պայթյուն:
Ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով երկրում ԱՄՆ դեսպանատունը 2013-ի օգոստոսին մի քանի շաբաթ փակ էր: