Կանանց և տղամարդկանց ամուսնության միջին տարիքը Հայաստանում գնալով աճում է: Ըստ վիճակագրական տվյալների քաղաքներում տղամարդկանց ամուսնության միջին տարիքը մոտ 29 տարեկանն է, իսկ գյուղերում մոտ 28 տարեկանը: Եվ սա այն դեպքում, երբ օրինակ 20 տարի առաջ` 1993 թվականին, տղամարդիկ քաղաքներում ամուսնանում էին միջինը 26, իսկ գյուղերում 25 տարեկանում:
Տարբերությունը հատկապես զգալի է կանանց շրջանում: Եթե այժմ կանանց ամուսնության միջին տարիքը քաղաքներում մոտ 26, իսկ գյուղերում մոտ 24 տարեկանն է, ապա 1993թ.-ին այդ ցուցանիշը 3-4 տարով փոքր էր: Այն ժամանակ քաղաքներում կանաց ամուսնության միջին տարիքը 23-ն էր, իսկ գյուղերում` 20 տարեկանը: