Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև չի եղել, չկա և չի լինելու պայքար վարչապետի պաշտոնի համար, քանի որ «տանդեմով» են գործում։
«Խոսակցություններն արհեստածին են, որովհետև նրան Սերժ Սարգսյանն է նշանակել, և մինչև ապրիլի 9-ը, երբ ուզենա, մեկ ստորագրությամբ կհանի Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Կարեն Քոչարյանը։ Ըստ նրա՝ այս շրջանում Սերժ Սարգսյանը չի փորձում իր փիառի համար քայլեր կատարել Կարեն Կարապետյանին հեռացնելու համար։ Նրա դիտարկմամբ՝ Հայկազ Բաղմանյանի դե ֆակտո պաշտոնանկությունը, առաջին հերթին, ազդել է Վիգեն Սարգսյանի վարկանիշի վրա, հետո՝ Սերժ Սարգսյանի։
«Եթե խոսենք Սերժ Սարգսյանի մասին, ապա ՏԻՄ համաժողվն էլ ինչ-որ առումով բարձրացրեց, ինչ-որ առումով ոչ, որովհետև մի մասն ասում է՝ ինչ է, նոր իմացավ, որ տանում են, գողանում են և այլն»,- ասաց նա։
Մանրամասները՝տեսանյութում։








































