Wednesday, 15 05 2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ովքեր են Հայաստանում Համընդհանուր իրավունքների մրցանակակիրները

Հայաստանում հերթական անգամ անցկացվեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը: Հայաստանում գործող մի շարք դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ մրցանակներ հանձնեցին երկրում մարդու իրավունքների, խոսքի ազատության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության եւ հավասար հնարավորությունների խթանման համար պայքարող անձանց: Մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն է, որով 2012 թվականից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներդրումները:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն «Խիզախ կին» մրցանակը շնորհեց «Հալեպ» կազմակերպության նախագահ Անի Բալխյանին՝ շեշտելով, որ նա քիչ մարդկանցից էր, ով առանց վարանելու հանձն առավ մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը եւ օգնեց շատերին դուրս գալ սիրիական հակամարտության գոտուց:

«Ճգնաժամերի եւ զինված հակամարտությունների ժամանակ էլ առավել վտանգի տակ են դրվում մարդու իրավունքները, եւ հենց այս ժամանակներում է, երբ ի հայտ են գալիս այն քչերը, ովքեր խիզախություն ունեն օգնելու մյուսներին, երբ վտանգված է սեփական կյանքը»,- ասաց նա:

Անի Բալխյանը նշեց, որ կազմակերպության կողմից իրականացված վերջին ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականին: Ծրագրի միջոցով են կազմակերպությունը կարողացել է ապահովել Հալեպում ապրող կարիքավոր ընտանիքների վերադարձը Հայաստան՝ կազմակերպելով տարբեր դրամահավաքներ նրանց օժանդակելու համար: Անի Բալխյանի խոսքով՝ ծրագրի միջոցով արդեն իսկ 550 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան:

«Ամենակարեւորը, երբ մարդիկ դիմում են ձեզ, եւ անկարելի է լուռ մնալ եւ ձեռք չմեկնել: Հալեպից նրանց դուրս բերելու համար իսկապես մեծ ուժ ու ջանք էր պետք»,-ասաց նա:

Մրցանակաբաշխության շրջանակում այս տարի առաջին անգամ Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանությունները համատեղ ներկայացրին «Հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական մրցանակը», որը ֆրանս- գերմանական համաշխարհային նախաձեռնության մի մասն է եւ միտված է պատվելու այն կազմակերպությանը կամ անհատին, ով բացառիկ ներդրում է ունեցել Հայաստանում խտրականության դեմ պայքարում: Հայաստանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպաններ Ժոնաթան Լաքոտը եւ Մաթիաս Քիսլերը հանձնեցին այս մրցանակը Գյումրու «Ագաթ-հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Կարինե Գրիգորյանին:

«Անչափ ոգեւորիչ է այն, որ անցած 10 տարիների ընթացքում այս կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 50 ծրագիր: Դրանք դրական արդյունք են ունեցել հաշմանդամություն ունեցող ավելի քան 1000 մարդկանց եւ նրանց ընտանիքների համար»,-ասաց Գերմանիայի դեսպանը: Իսկ Ֆրանսիայի դեսպանն էլ ընդգծեց, որ սահմանելով այս մրցանակը՝ ցանկացել են արժեւորել Հայաստանում հավասար հնարավորությունների հաստատման համար տարվող աշխատանքը:

ՀԿ-ի ղեկավար Կարինե Գրիգորյանը նշեց, որ մրցանակն անչափ պարտավորեցնող է, քանի որ այսուհետ առավել մեծ ոգեւորությամբ պետք է աշխատեն հանուն միասնական նպատակի:

«Այս մրցանակը խորհրդանշական է, քանի որ այս տարի մեր կազմակերպությունը նշում է հիմնադրման տասը տարին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրաշալի թիմին, քանի որ առանց նրանց ես չէի կարող հասնել այս ամենին: Պետք է ասեմ, որ ցավոք, Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ ամենուր խտրականության են բախվում՝ կապված անմատչելի ֆիզիկական միջավայրի, հասարակության վերաբերմունքի պատճառով: Մենք ամեն ինչ անում ենք, որ հզորացնենք հաշմանդամություն ունեցող կանանց, որպեսզի նրանք կրթություն ստանան, մասնակցեն փոխանակման ծրագրերի եւ աշխատանք ձեռք բերեն»,-շեշտեց Կարինե Գրիգորյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիայի ղեկավար Մարիանա Գրիգորյանին՝ նշելով, որ խոսքի ազատությունն է ժողովրդավար եւ ազատ հասարակության հիմքը:

«Մեծ պատիվ է վերապահված հանձնել այս մրցանակը «Մեդիալաբ» խմբագրություն-լաբորատորիային՝ այսօր հայաստանյան հասարակության առջեւ ծառացած առավել հակասական հարցերին լույս սփռելու եւ դրանց շուրջ հանրային քննարկումներ սկսելու հետեւողական աշխատանքի համար: Մարիանա Գրիգորյանը բացառիկ լրագրող է, մշտապես կարողացել է գտնել դժվարին թեմաներին անդրադառնալու ստեղծագործ ու հնարամիտ ուղիներ Հայաստանում առավել ազատ, արդար եւ ժողովրդավար դարձնելու ձգտումով»,-ասաց ԱՄՆ դեսպանը:

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան «Կառավարութան բարեփոխիչ» մրցանակը շնորհեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Արդարության եւ թափանցիկության խթանում» մրցանակը հանձնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանին, իսկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը «Ազատության պաշտպան» մրցանակը հանձնեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում