Friday, 26 06 2026
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

Վարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել դեսպանի կատարած աշխատանքից և կարևորել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացումը, հատկապես` տնտեսական ոլորտում:

Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի դերը՝ տնտեսական կապերի դիվերսիֆիկացման համատեքստում, հաշվի առնելով նաև Հայաստանի միջոցով Եվրասիական և իրանական շուկաներ դուրս գալու հնարավորությունները:

Դեսպանն ընդգծել է, որ մեր երկրից հեռանում է լավագույն հիշողություններով և վստահեցրել, որ հետագայում ևս կփորձի նպաստել հայ-ռումինական կապերի ամրապնդմանը:

Վասիլեն նշել է, որ հետևում է ՀՀ կառավարության գործունեությանը, վերջին շրջանում նկատվող տնտեսական հաջողություններին և համոզմունք հայտնել, որ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա համագործակցության լավ հարթակ դառնալ ԵԱՏՄ-ի և եվրոպական երկրների միջև:

Դեսպանի խոսքով` հայկական ապրանքները, հատկապես, գյուղմթերքներն իրենց որակով մեծ հնարավորություններ ունեն մուտք գործելու ռումինական շուկա, ինչի ուղղությամբ իրականացվում է հետևողական աշխատանք:

Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը Սորին Վասիլեին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում