Sunday, 14 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

Էպոսագետը այլևս հետաքրքրված չէ քաղաքականությամբ, բայց Ֆեյսբուքում «կիսվում» է վարչապետի գրառմամբ

«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջով կիսվել էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի օրվա առթիվ արած գրառմամբ։ Այս փաստը երկու տեսանկյունից էր արտասովոր։ Նախ՝ որ բանտում գտնվող նախագահի նախկին թեկնածուն Ֆեյսբուքում ակտիվ գործունեություն է ծավալում, ապա՝ որ տարածում է վարչապետի գրառումը։

Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ֆեյսբուքյան այդ էջից օգտվում է ոչ թե իր ամուսինը, այլ իր որդիները։ «Ինքը հո չէ՞ր կարող Ֆեյսբուքով զբաղվել։ Ինքը ո՞նց կարող էր ֆեյսբուքյան էջ ունենալ։ Դա տղաներս են անում»,- ասաց տիկին Սեդրակյանը։

Մեր դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված որդիների համակրանքը վարչապետի նկատմամբ, տիկին Ռուզաննան արձագանքեց. «Չեմ կարող ասել։ Հավանաբար երբ գնացել են տեսակցության, Վարդանը խոսել է տղաների հետ, հավանաբար տղաներս էլ նրա կարծիքը իմանալով՝ կիսվել են այդ գրառումներով»։

Ռուզաննա Սեդրակյանն ասաց, որ վերջերս են տեսակցել Վարդան Սեդրակյանին, առողջական վիճակը բավարար է։ «Վիճակը բավարար է, ես դեղեր եմ տանում։ Վերջերս եկավ Միքայելյանի անվան հիվանդանոցում, ստուգվեց, անալիզներ տվեց, ստուգման կուրս անցավ։ Բայց թույլ չտվեցին, որ Միքայելյանի անվան հիվանդանոցում բուժում ստանա, իսկ ինքն էլ հրաժարվեց «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժումից, քանի որ այդտեղի պայմանները չգիտենք՝ ինչ են։ Բժշկի ցուցումով դեղեր եմ տանում, ընունում է։ Լյարդի հետ կապված խնդիր կա, անոթների։ Ուղղակի ռեժիմն այնպիսին է, որ քիչ է շարժվում, քիչ է դուրս գալիս»,- ասաց տիկին Ռուզաննան՝ հավելելով, որ Վարդան Սեդրակյանն այլևս հետաքրքրված չէ քաղաքականությամբ, ներքաղաքական զարգացումներով. «Երբ հանդիպում ենք, բացարձակ չի խոսում նման բաներից։ Հետաքրքրվում է միայն ընտանիքով, երեխաներով, ուրիշ ոչ մի բան նրան այլևս չի հետաքրքրում»։

Լուսանկարը՝ PanARMENIAN-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում