ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս շփոթել է «հայտնություն» և «հեղափոխություն» բառերը:
ԱՄՆ նախագահը ցանկացել է ասել, որ իր «հեղափոխությունը» (անգլերեն՝ revolution) դեռ չի ավարտվել, բայց դրա փոխարեն օգտագործել է անգլերենում համահունչ revelation բառը, ինչը նշանակում է «հայտնություն», «բացահայտում», ինչպես նաև Աստվածաշնչից Ապոկալիպսիսի գիրք:
«Մեր հայտնությունը չի ավարտվել նոյեմբերի 8-ին: Դա միայն սկիզբն էր»,- ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը իր ընտրությունը անվանել է քաղաքական հեղափոխություն:









































