Արդեն հայտնի է, որ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքը տեղի կունենա մայիսի 26-ին Վինձորյան պալատում: Արքայազն Ուիլյամը հարսանիքի ժամանակ կլինի փեսացուի խաչեղբայրը, հայտնում է E!News-ը:

Հաղորդվում է, որ Հարրին եղբորն արդեն խնդրել է իրեն այդպիսի պատիվ անել: Ուիլյամը եղբորը չի մերժել, չէ՞ որ Ուիլյամի հարսանիքի ժամանակ նրա խաչեղբայրը Հարրին է եղել:

Իսկ Ուիլյամի կինը՝ Քեյթը, սովորական հյուր կլինի հարսանիքին:










































