Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Լեհաստանի Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում հայ համայնքին նվիրված հոբելյանական միջոցառումներ են անցկացվել

Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո դեկտեմբերի 3-ին և 4-ին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Լեհաստանի Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում:

Դեկտեմբերի 3-ին Կուրովի եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և մատուցվեց Սուրբ պատարագ` ի հիշատակ հայկական արմատներով ականավոր լեհ պետական, հասարակական-քաղաքական գործիչ, հոգևորական Գժեգոժ Պիրամովիչի: Նույն օրը Լեհաստանի գյուղատնտեսական կենտրոնական գրադարանի Պուլավի մասնաճյուղում պաշտոնապես բացվեց «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեկտեմբերի 4-ին Լեհաստանի Նալեչով քաղաքի Մալախովսկիների պատմական ամրոցի դահլիճում մեկնարկեց «Հայերը 650 տարի շարունակ հավատարիմ Ռեչ Պոսպոլիտային» խորագրով գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցել են նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու վարդապետ, Արքեպիսկոպոս Անտոնի Դիդիչը, Կուրովի վույտ (համայնքի ղեկավար) Ստանիսլավ Վոյչիխը, անվանի հոգևորականներ, գիտնականներ, մտավորականներ, լրագրողներ Լյուբլինի համալսարանի ուսանողներ և այլն:

Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` շեշտելով Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմության կարևորությունը ոչ միայն Լեհաստանի, այլև հայ ժողովրդի համար: Դեսպանը համառոտ ներկայացրեց 2017 թվականի ընթացքում Լեհաստանում պետական ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած մի շարք կարևոր միջոցառումները, Լեհաստանի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերը, որոնք լավագույնս են արտահայտում Լեհաստանի իշխանությունների և ժողովրդի մշտական հարգանքը հայ ժողովրդի և դրա արժեքավոր պատմության նկատմամբ:

Գիտաժողովի ընթացքում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, ականավոր հայազգի գործիչներին նվիրված տարբեր գիտական թեմաներով զեկույցներով հանդես եկան Լեհաստանի մի շարք համալսարանների և գիտական կենտրոնների ականավոր գիտնականներ և հոգևորականներ:

Միջոցառումները կազմակերպել են Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, Լեհաստանի գյուղատնտեսության կենտրոնական գրադարանը` տեղի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում