Sunday, 14 06 2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան

Առաջնագծում են լրագրողները․ ինչու է կարևոր զորավարժություններին նրանց մասնակցությունը

Արցախի ու Հայաստանի Հանրապետության միջև առկա  ռազմական համագործակցության, ինչպես նաև փոխադարձ օգնության շրջանակներում Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ին և 2-ին անցկացվեցին մեծամասշտաբ ու նախադեպը չունեցող զորավարժություններ, որին մասնակցում էին նաև հայաստանյան տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Ռազմական գիտելիքներ, հմտություններ ու պատերազմական իրավիճակը   լուսաբանելու  փորձ ձեռք բերելու համար Արցախ   այցելած լրագրողները մի քանի օր անցկացրեցին առաջնագծում՝ գործնականում ծանոթանալով զորավարժությունների ողջ ընթացքին։  ՊՆ  ներկայացուչիցները տեղեկացրին, որ ըստ զորավարժության սցենարի՝ հակառակորդը ճեղքել է հայկական կողմի առաջնագիծը և  վերջինս էլ սկսում  է կասեցնել  հակառակորդի առաջխաղացումը:

«Ես կարծում եմ, որ լրագրողների աշխատանքը մարտական իրավիճակներում շատ կարևոր է․ կարևոր է, թե դու որպես լրագրող ինչ ես փոխանցում հանրությանը, որը այդ օրերին նստած սպասում է իմանալու, թե ինչ է կատարվում առաջնագծում և այդ պարագայում լրագրողի ճիշտ աշխատանքը, ճիշտ լուսաբանումն առաջնագծից շատ կարևոր հանգամանք է։ Այս զորավարժությունները գործնական առումով ավելի պրոֆեսիոնալ կդարձնեն լրագրողների աշխատանքը նման իրավիճակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց լրագրող Մկրտիչ Իսրայելյանը։

Լրագրող Նարինե Իրիցյանն էլ իր հերթին հավելեց․«Մի բան է տեսական գիտելիքներ ունենալը, մեկ այլ բան՝  այդ գիտելիքներն, այսպես կոչված, պայմանական պատերազմի պայմաններում իրացնելը։ Զորավարժություններին լրագրողների մասնակցությունը կարևոր է նրանով, որպեսզի մենք հասկանանք, որ կան իրավիճակներ, կան դետալներ, կան կադրեր, որոնք չպետք է անենք՝ մեր բանակի, մեր զինվորների անվտանգության տեսանկյունից ելնելով։ Երբ որ դու  ռազմի դաշտում ես՝ շատ կարևոր է արագ կողմնորոշվելը, իրավիճակը ճիշտ գնահատելը և ըստ այդմ՝ քո լրագրողական մասնագիտական հմտությունները կիրառելը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում