Շվեյցարական Chopard տունը նոր ժամացույց է թողարկել չինական օրացույցի 12 նշանների պատկերով: L.U.C Perpetual T – Spirit of the Chinese zodiac մոդելը վարդագույն ոսկուց միակ նմուշով է և ներկայացված է Չինաստանում L.U.C – l`Art d`une Manufacture ցուցահանդեսի շրջանակներում: Կենդանիների տեսքով փորագրությունը ձեռքով է արված: Այդպիսի կորպուս պատրաստելու համար վարպետից ավելի քան 200 ժամ է պահանջվել, հայտնում է Kommersant-ը:

Նոր մոդելն ունի L.U.C 02.15-L կալիբրի ժամային մեխանիզմ է՝ հավերժական օրացույցով: Ժամացույցի կապիչը կոկորդիլոսի սև կաշվից է և 18-կարատանոց վարդագույն ոսկուց ձեռքի փորագրությամբ ամրակով:










































