Saturday, 27 04 2024
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ

«Ես հիվանդ չեմ, գիժ չեմ». Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով սկսվեց դատական վիճաբանությունների փուլը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի դատական քննությունը: Ամբաստանյալի աթոռին է Մուշեղ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը մեղադրվում է  ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:

«Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 60, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով: Նրա դիակը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին:

Նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Անի Մաջնունյանին, ըստ գործի տվյալների, այցելել է սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը՝ «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավարը, ում հետ Անին ծանոթ էր մի քանի ամիս…

Գործի դատաքննության ընթացքում դժբախտ պատահարից՝ շմոլ գազի թունավորումից մանկահասակ երեխայի ու ամուսնու հետ մահացել է այս գործով առանցքային վկա Աննա Մ.-ն, ով դեպքի օրը Մուշեղի հետ գնացել էր Անի Մաջնունյանի բնակարան:

Գործի քննության ընթացքում՝ նախաքննության ժամանակ ու դատարանում, Աննա Մ.-ն Մուշեղ Մխիթարյանին մեղադրող ցուցմունքներ է տվել: Նա հայտնել է, որ Մուշեղը նախապատրաստված է գնացել Անիին սպանելու: Ինքը վախեցել ու բնակարան չի մտել, իսկ երբ մտել է, տեսել է Անիի արնաշաղախ մարմինը…

Դատարանը այս նիստին քննության առավ դատաքննությունը լրացնելու նպատակով արված միջնորդությունները:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը միջնորդել էր համապատասխան օպերատորից պահանջել Աննա Մ.-ի մայրիկի անունով գրանցված հեռախոսի վերծանումները՝ ասելով, թե Աննան նաև այդ հեռախոսահամարն է օգտագործել: Ամբաստանյալի կարծիքով՝ հիշյալ վերծանումները պետք է ապացուցեին, որ ինքն ու Աննան մշտապես շփվել են, Աննան իրենից երբեք չի վախեցել:

Տուժողի իրավահաջորդի՝ Անի Մաջնունյանի մայրիկի ներկայացուցիչ, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանն առարկեց միջնորդության դեմ: Վկա Աննա Մ.-ի մեկ հեռախոսահամարի վերծանումներով ու գործի մյուս հանգամանքներով էլ է ապացուցվում, որ Մուշեղն ու Աննան շփվել են, Աննան Մուշեղից սկզբում չի վախեցել, նրանից վախեցել է սպանության պահին ու դրանից հետո… Տվյալ միջնորդությամբ, ըստ տուժող կողմի, գործի դատաքննությունը լրացնելու ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի բերվում:

Դատարանը մերժեց այս միջնորդությունը:

Մուշեղ Մխիթարյանը միջնորդեց իր նկատմամբ նշանակել լրացուցիչ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Նրա նկատմամբ առաջին դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննությունը նշանակվել էր նախաքննական մարմնի կողմից:

Մուշեղ Մխիթարյանը ճանաչվել է մեղսունակ՝ նա որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում:

Գործի դատական քննության ժամանակ դատարանը նշանակել էր կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Դատարանը բավարարել էր նաև տուժողի իրավահաջորդի՝ Անի Մաջնունյանի տարեց մոր և նրա ներկայացուցիչ, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանի միջնորդությունը, որ նրանք մասնակից դառնան համալիր փորձաքննության անցկացմանը:

Երբ ամբաստանյալին տարել են փորձաքննության, նա փորձաքննության անցկացման վայրում տեսել է տուժողի իրավահաջորդին ու նրա ներկայացուցչին: Այդ օրը փորձաքննություն չի կատարվել:

Հաջորդ անգամ, երբ փորձաքննությունը կատարվել է, տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը ներկա չեն գտնվել:

Ըստ Մուշեղ Մխիթարյանի՝ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը «ազդեցություն են ունեցել» փորձագետների վրա, այդ պատճառով իր վերաբերյալ եզրակացության մեջ գրվել են «սխալ մտքեր»:

Պետք է ասել, որ հետևությունների առումով այս փորձաքննության եզրակացությունը չի տարբերվում նախորդ փորձաքննության եզրակացությունից՝ Մուշեղ Մխիթարյանը ճանաչվել է մեղսունակ, նրա մոտ հոգեկան որևէ հիվանդություն ի հայտ չի բերվել…

Կարող էր թվալ, թե Մուշեղ Մխիթարյանը դատաքննության ավարտին լրացուցիչ համալիր փորձաքննություն է պահանջում, քանի որ համաձայն չէ իրեն մեղսունակ ճանաչելու եզրակացության հետ: Սակայն պարզվեց՝ այլ բան է մտահոգում Մուշեղ Մխիթարյանին:

Նա իր միջնորդության մեջ ընդգծեց. «Ես հիվանդ չեմ, գիժ չեմ»: Հետևաբար՝ իր մեղսունակությունը նա չի վիճարկում:

Մուշեղ Մխիթարյանը վիճարկում էր եզրակացության ոչ թե հետևությունների, այլ պատճառաբանական մասում առկա մի քանի արտահայտություններ: Փորձագետների կողմից արձանագրվել է, որ փորձաքննվողը «նպատակադրված»՝ իրական փաստերը «խեղաթյուրում է», նա «հակվածություն ունի» դեպքերը սխալ ներկայացնելու….

Մուշեղ Մխիթարյանը այս հոգեբանական բնութագրումից էր ազդված, նա իր միջնորդության մեջ ընդգծեց. «Ես գրագետ մարդ եմ, տպագրվել եմ գեղարվեստական մամուլում…»: Նա իր կտրուկ անհամաձայնությունը արտահայտեց փորձագետների՝ վերը ներկայացված մտքերի վերաբերյալ, դրանք համարեց տուժողի կողմի ազդեցությամբ գրված մտքեր ու պնդեց, որ իրեն ևս մեկ անգամ փորձաքննեն՝ առանց տուժող կողմի ներկայության՝ իր ճիշտ, իրական բնութագիրը տալու համար…

Դատարանը մերժեց այս միջնորդությունը ևս:

Քանի որ դատաքննությունը լրացնելու այլ միջնորդություններ չեղան, դատարանը հայտարարեց դատաքննության ավարտի մասին ու թևակոխեց դատական վիճաբանությունների փուլ:

Հաջորդ դատական նիստին ճառով հանդես կգա մեղադրանքի կողմը՝ մեղադրողը, տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում