Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի ձորում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները ձորում հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի, և այս պահին պարզում են մահացածի ինքնությունը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










































