Բրիտանացի արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի նշանադրության մասին հայտարարելուց հետո ԶԼՄ-ներն ամեն օր նորություն են հրապարակում նորաթուխ հարսնացուի մասին։

Մի շարք լրագրողներ կարծում են, որ արքայազն Հարրին ընտրել է հենց Մեգանին, քանի որ նա շատ նման է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի քրոջը՝ Պիպային։ Արքայազն Ուիլյամի կրտսեր եղբայրն իբրև թե տարված է եղել թխահերով, սակայն վերջերս նա ամուսնացել է։

Որոշ ԶԼՄ-ներ նշում են, որ Պիպա Միդլթոնի և Մեգան Մարքլի միջև շատ ընդհանուր գծեր կան՝ աչքերի ու քթի ձևը, մուգ մազերը, նույնիսկ ժպիտը։

Հարրին անձամբ երբեք չի մեկնաբանել իր համակրանքը Պիպայի հանդեպ, սակայն շատերը կարծում են, որ ապագա կնոջ նրա ընտրությունն ինքնին խոսում է այդ մասին։














































