Հղիության ժամանակ շուրթերի չափը կարող է փոխվել։ Բացի այդ, դրանց գույնը կարող է ավելի վառ դառնալ։ Այսպիսով՝ 33-ամյա Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել Stories Instagram-ում, որում տեսանելի է վերոնշյալ փոփոխությունը։
Շշուկներն այն մասին, որ Քլոե Քարդաշյանը հղի է իր ընկերոջից՝ 26-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից, պտտվում են աշնան սկզբից։
Ո՛չ աստղային զույգը, ո՛չ էլ նրանց մտերիմները ոչ մի կերպ չեն մեկնաբանում դա, իսկ Քլոեի քույրը՝ Քիմը, նույնիսկ համաձայնել էր ձկնային նողկալի սմուզի խմել երեկոյան շոուներից մեկի եթերում՝ Քլոեի հղիության մասին հարցին պատասխանելուց հրաժարվելու դիմաց։











































