Ֆիլիպ Կիրկորովը շքեղ տոնախմբություն է կազմակերպել 6-ամյա դստեր՝ Ալլա-Վիկտորյայի ծննդայն օրվա կապակցությամբ: Ականատեսների կարծիքով՝ ոչ բոլոր ճոխ հարսանիքները կարող էին համեմատվել այդ տոնախմբության հետ: Որոշ գնահատականներով՝ երգիչը բավականին մեծ գումար է ծախսել:
Տոնակատարությունն անց է կացվել Ռուբլյովկայի թանկարժեք ռեստորաններից մեկում, որտեղ ամենահամեստ երեկույթը արժե կես միլիոն ռուբլուց ոչ քիչ: Տոնակատարությանը ներկա են եղել շատ հայտնիներ, որոնց թվում՝ երգչուհի Ժասմինը, Ալլա Պուգաչովան, որ ներկայացել էր կարճ սև շրջազգեստով՝ բաց ուսերով:











































