Իսպանական հանգստավայրում հանգստի ժամանակ 28-ամյա բրիտանացի Արրան Մայը որոշել է խնայով դաջվածք անել մեքսիկական բեղի և մորուքի տեսքով: Հիմա նրա համար հեշտ չի լինի դրանցից ազատվելը. խնան ուժեղ այրվածք է առաջացրել, որը խորը սպի է թողել, հայտնում է The Sun-ը:

Կեղծ բեղի համար Արրանը 9 ֆունտ ստերլինգ է վճարել: Վարպետը նրան խոտացել է, որ նկարը կվերանա մի քանի օր անց, բայց ալերգիա է սկսվել, քիչ է մնացել՝ Արրանը խեղդվի տուն մեկնելու ճանապարհին: Ինքնաթիռից նրան շտապ հիվանդանոց են հասցրել, նա 2 օր վերակենդանացման բաժնում է անցկացրել:

Բժիշկներն Արրանին ասել են, որ չեն կարողանա մինչև վերջ բուժել նրա այրվածքը և առաջակել են մաշկի փոխպատվաստում անել:

«Հիվանդանոցը հրաշալի էր, թեև նրանք ծիծաղում էին: Հիմա աշխատավայրում ինձ հիմար կհամարեն մինչև ես ազատվեմ այդ անիծված կեղծ բեղից»,- ասում է Արրանը:











































