Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Սեն-Դենիի հիվանդանոց, որտեղ ՄԻԱՎ թեստի համար արյուն է հանձնել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ֆրանսիայի նախագահն արյան փորձաքննության է ենթարկվել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում, որը նշվում է դեկտեմբերի 1-ին։
A nurse takes blood for a HIV test for French President Emmanuel Macron as he visits the Delafontaine Hospital in Saint-Denis, France as part of the #WorldAIDSDay 📷@PlatiauCharles pic.twitter.com/NrkWtvaOIN
— Reuters Paris Pix (@ReutersParisPix) December 1, 2017
Մակրոնն այդ մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում։
«Կանխարգելե՛լ, հայտնաբերե՛լ, շարունակե՛լ բուժումը»,-գրել է Մակրոնը։
Prévenir, dépister, continuer à soigner. #WorldAIDSDay pic.twitter.com/y2VTZitiOY
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) December 1, 2017




































