Բուկ-М3 նորագույն զենիթահրթիռային համակարգը և С-300В4 զենիթահրթիռային համակարգն ընդգրվել են Հյուսիսային Կովկասում Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում: news2world.net-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է օկրուգի մամլո ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը:
Նրա խոսքով՝ նոր համակարգերի տեղեկայման համար դիրքերի սարքավորում և քողարկում է արվել:
С-300В4 զենիթահրթիռային համակարգը յուրահատուկ բնութագրեր ունի, որոնք ապահովում են հակաինքնաթիռային և հակահրթիռային պաշտպանություն: Այդ համակարգն աշխարհի միակ զենիթահրթիռային համակարգն է, որը կարող է արդյունավետորեն պայքարել մինչև 2 500 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների դեմ:
Բուկ-М3 բազմաֆունկցիոնալ զենիթահրթիռային համակարգը նախատեսված է դրանց գործնական կիրառության բոլոր միջակայքերում թռչող սարքերի ոչնչացման, ռադիոկոնտրաստ թիրախների գնդակոծության և ինտենսիվ կրակային և ռադիոէլեկտրոնային դիմակայության վերջրյա թիրախների խոցման համար:












































