Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովների որոշմամբ մեկնարկում են խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերությանը:
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիորւթյունների կենտրոնի նախագահ Արթուր Ղազինյանը նշեց, որ չպետք է սահմանափակվել համաձայնագրի ստորագրմամբ. «Մենք անցել ենք ճանապարհի 10 տոկոսը միայն, իսկ առջևում մեզ սպասվում է բավական բարդ մի գործընթաց. դա թերևս վավերացման գործընթացն է»:
Արթուր Ղազինյանն իր ելույթում անդրադարձավ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի և հայ ժողովրդի դեմ սկսված արշավին. «Տեսնում ենք, թե ինչ է կատարվում ռուսական մեդիայում: Սակայն ինձ համար տարօրինակ է, թե ինչու է արձագանքում Ռուսաստանի ԱԳՆ-ն, եթե կար ԵԱՏՄ, որը ի պաշտոնե և իրավաբանորեն կոմպետենտ և իրավասու մարմինն էր՝ հայտարարելու, որ այս համաձայնագիրը չի հակասում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության համար սահմանված պարտավորություններին»:
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն իրացրել է իր ինքնիշխան իրավունքը:
Անդրադառնալով ներքին խնդիրներին՝ Արթուր Ղազինյանը համոզված է, որ 5-րդ շարասյունն իրեն զգացնել կտա:
Մանրամասները՝ տեսանյութում: