«ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած առաջարկությունորպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել քննարկման և քվեարկման, այդ թվում՝ դրական արդյունքով, եթե դրանք բխում են մեր հանրապետության ժողովրդի և մեր պետության շահերից»,- այսօր տեղի ունեցած ամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գագիկ մելիքյանը՝ պատասխանել այն հարցին, թե պարտարստ է արդյոք ՀՀԿ-ն ընդունել ՀԱԿ-ի առաջարկները տարբել ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ։
«Նեղ քաղաքական կուսակցական նկատառումներից ելնող առաջարկությունները ՀՀԿ-ն պատրաստ չէ որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել։ Մեզ համար ընդունելի կլինեն Կոնգրեսի այն առաջարկությունները, որոնք ընդունելի կլինեն մեր պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար դրական արդյունք կտան »,- ասաց Գ. Մելիքյանը։ Հարցին, թե կառավարության անվստահության հարցը կարող է ՀՀԿ-ն քննարկել ու քվերակել, Գ. Մելիքյանը պատասխանեց, թե դա «նեղ կուսակցական, նեղ անձնական խնդիր է»։