Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ twitter-սկանդալը, որը ծագել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական հրապարակումներից հետո, չի խանգարում նրա Լոնդոն այցին։
Մեյը նշել է, որ Թրամփն արդեն ընդունել է բրիտանական կողմի հրավերը։ Նա ընդգծել է, որ մնացել է պարզել այցի ամսաթիվը։
«Դրանք վաղեմի և առանձնահատուկ հարաբերություններ են։ Դրանք զարգացելը և պահպանելը բխում են մեր ազգային շահերից»,-Մեյի խոսքերն է մեջբերում Sky News-ը։
Թրամփը նոյեմբերի 29-ին տարածել էր Britain First կուսակցության առաջնորդներից մեկի՝ Ջայդա Ֆրանսենի հրապարակումները՝ Եվրոպայում միգրանտների կողմից դաժանության դրսևորումների մասին։ Միջադեպից հետո Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել էր, որ Թրամփի այցը Մեծ Բրիտանիա պետք է չեղակել։









































