Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
07:50
Նավթի գներ – 29/06/26
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Ռուսական քաղաքականության ամերիկյան էպիկրիզը, կամ Պուտինի բարդ երկընտրանքը

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ծավալուն ելույթ է ունեցել Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում և մասնավորապես անդրադարձել է Ռուսաստանի քաղաքականությանը: Պետքարտուղարը մասնավորապես ասել է. «Գարծարքների մեջ մտնելով իրենց սեփական ժողովուրդներին բռնացող ղեկավարների հետ, փորձելով քաղաքականացնել իր էներգակիրները, առցանց հարձակումներ և ապատեղեկատվության քարոզարշավ իրականացնելով, Ռուսաստանը գործում է պատասխանատու պետությանը ոչ հարիր: Հարևանների վրա հարձակումներով ու ճնշելով, հնարավոր չի լինի բարելավել Ռուսաստանի քաղաքացիների կյանքը»:

Թիլերսոնը, ըստ էության, հակիրճ նկարագրել է ռուսական քաղաքականության էությունը, որը խարսխված է շանտաժի և ագրեսիվ հռետորաբանության վրա: Բովանդակային հարթության վրա ԱՄՆ պետքարտուղարը բարձրաձայնել է այն, ինչի մասին ավելի կոշտ կամ մեղմ ձևակերպումներով վաղուց խոսել են եվրոպական մայրաքաղաքներում:

Ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը, կարծես թե, վերջնականապես հստակեցրել է իր վերաբերմունքը Պուտինի քաղաքականության և, այսպես կոչված, հետխորհրդային տարածքի վերաբերյալ: Թրամփի իշխանության առաջին ամիսներին հնչում էին հոռետեսական կարծիքներ Պուտինի և Թրամփի հնարավոր ստվերային պայմանավորվածությունների, անգամ այն մասին, որ ՍՄՆ-ը գոնե առժամանակ հեռանում է մեր տարածաշրջանից` այն, ըստ էության համարելով ռուսական ազդեցության գոտի: Սակայն հիմա Թիլերսոնը ոչ միայն հստակ գնահատական է տալիս Ռուսաստանի իշխանության քաղաքականությանը, այլ հայտարարում է դրան հակազդելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին: Վրաստանին սպառազինություն մատակարարելու ԱՄՆ որոշումը, ԼՂ խնդրում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հետևողական շեշտադրումները հուշում են, որ Վաշինգտոնն առաջիկայում մեր տարածաշրջանում` մասնավորապես, և հետխորհրդային տարածքում` առհասարակ, մեծացնելու է իր քաղաքական ներկայությունը` կախված տարբեր երկրների հետ իր ունեցած գործընկերային հարաբերությունների մակարդակից:

Ամերիկյան նոր քաղաքականության, առնվազն դրա մեսիջների ֆոնին Պուտինի իշխանությունը կանգնել է լուրջ երկընտրանքի առաջ: Սառը պատերազմի տրամաբանությամբ կոնֆրոտացիոն քաղաքականության շարունակումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որովհետև Մոսկվան ակնհայտորեն չի դիմանում անգամ ուկրաինական և սիրիական կամպանիաների «ծանրությանը», և հակադրության նոր հարթակները միայն կարող են խորացնել Ռուսաստանի միջազգային մեկուսացումն ու տնտեսության ճգնաժամը: Մյուս կողմից` Պուտինի իշխանության «կենսունակությունը» հիմնված է կայսերականության գաղափարի վրա, և ցանկացած կտրուկ շրջադարձ կարող է ճակատագրական լինել Պուտինի համակարգի համար, որն առանց այն էլ բովանդակային և ինստիտուցիոնալ ճգնաժամի շեմին է:

Շատ հնարավոր է, որ 2018-ի մարտի նախագահական ընտրություններում Պուտինի հաղթանակը պայմանական լինի` դառնալով նրա կայսրության քայքայման խորհրդանշական մեկնարկը: Փորձը ցույց է տալիս, որ Մոսկվայի և Արևմուտքի հակադրություններն ավարտվում են Ռուսաստանի պարտությամբ` բաժանարար գիծն ավելի մոտեցնելով նրա սահմաններին: Պատմության այսպիսի շրջադարձերը ապագաղութացման բացառիկ շանս են ստեղծում մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում