Մենք մանդատ ենք ստացել քաղաքացիներից, որ իրենց շահերը ներկայացնենք խորհրդարանում և ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը դրա շրջանակում էր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք ներկայացնում ենք այնքան մարդու շահ, ովքեր մեզ քվե են տվել: ՀՀ քաղաքացու գիտակցական մակարդակը այս քննարկումներից բարձրացել է, նրանք այս քննարկումներով իմացան, որ թանկացումները նաև ԵԱՏՄ անդամակցության արդյունք են»:,-նշեց Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ այսօրվա բոլոր մարտահրավերների պատասխանտուն այս իշխանությունն է, մենք ելք ենք առաջարկում, սակայն այդ ելքը մերժվեց:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ համաձայնագրին Մարուքյանը նկատեց. «Համաձայնագիրը կյանքի կոչողը իշխանությունն է, ընդդիմությունը լծակ չունի, պետք է լինի հակակշիռ»:








































