Հարևանության եվրոպական քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հայտնել է ԵՄ երկրների պատրաստակամության մասին՝ դիտարկելու Եվրամիությանը Բալկանյան տարածաշրջանի միացման հարցը։ Այս մասին գրում է Wiener Zeitung թերթը։
«Մասնակից երկրների թվում ներկայում առկա է ընդլայնումը դիտարկելու ավելի մեծ պատրաստակամություն։ Բալկաններում խաղաղությունը վերադարձնել հնարավոր է, և ԵՄ-ին միանալու հեռանկարը հանդիսանում է դրա համար առանցքային»,-հայտարարել է Յոհանես Հանը։
Հոկտեմբերի վերջին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր Արևմտյան Բալկանների երկրների համար ԵՄ անդամակցության հեռանկարը պահպանելու անհրաժեշտությա մասին՝ հանուն ողջ Եվրոպայի անվտանգության։







































