Նորվեգիայում անցած շաբաթ մի քանի օրում գնացքներն ավելի քան 100 եղջերու են սպանել: Այս մասին հաղորդվում է նորվեգական NRK հեռուստառադիոընկերության կայքում:
Գնացքներից մեկի հարվածի հետևանքով շաբաթ օրը միաժամանակ 65 կենդանի է տուժել: Չորեքշաբթի-ուրբաթ սատկել է ևս 41 եղջերու:
Վերջին օրերին երկաթուղային ճանպարհներին կենդանիների զանգվածաբար հայտնվելը բացատրվում է նրանով, որ տարվա այս ժամանակ հովիվները եղջերուներին քշում են՝ արոտավայրեր փնտրելով: Սա եղջերուների համար վտանգավոր շրջան է, քանի որ դրանցից շատերը սատկում են ոչ միայն գնացքների, այլև ավտոմեքենաների տակ ընկնելով:
Հովիվները բազմիցս պահանջել են, որ երկաթուղային օպերատորը պատնեշ տեղադրի ճանապարհների երկայնքով և զանգվածային միգրացիայի վայրերում, բայց մինչև հիմա դրա համար ֆինանսավորում չի հատկացվել:











































