Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 24-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության փաստով:
Օպերատիվ քննչական խումբը բնակարանում հայտնաբերել է 42-ամյա Աննա Ստեփանյանի դին՝ արտաքին զննությամբ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքերով: Նույն օրը քննիչի որոշմամբ նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն ու արդեն պարզվել է, որ սպանություն կատարողը կամ կատարողները 42-ամյա կնոջը դանակի 17 հարված են հասցրել:
Մանրամասները՝ shamshyan.com-ում