Saturday, 27 04 2024
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ

Առաջարկվել է Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը 2015 թ.-ին անցկացնել Հայաստանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է հոկտեմբերի 24-25-ը Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստի մասնակիցներին՝ ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար, Հայաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիային անդամակցել է ընդամնեը մեկ տարի առաջ և ճանաչողական տեսանկյունից կարևոր է համարում ասոցիացիայի նիստի անցկացումը Հայաստանում, քանի որ այն համալսարանական սպորտի և անդամ երկրների համագործակցության զարգացմանը միտված լրացուցիչ հնարավորություն է:

Նախարարը նշել է, որ անդամակցությունից հետո Հայաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական սպորտային խաղերին, իսկ անցյալ տարի Կազանի ունիվերսիադիայից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է 10 մեդալով:

Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ թեև Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ամենաերիտասարդ անդամներից է, սակայն աչքի է ընկնում շատ մեծ ակտիվությամբ, ինչը վստահություն է նեշնչում, որ կունենա խոստումնալից ձեռբքերումներ:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է 2015 թվականին Հայաստանում անցկացնել Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը շախմատային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է: Նախարարը ներկաներին նաև տեղեկացրել է, որ Հայաստանն աշխարհի այն եզակի երկիրն է, որտեղ «Շախմատը» որպես հանրակրթական առարկա դասավանդվում է դպրոցներում:

Ասոցիացիայի ավելի քան 20 անդամ երկրների ներկայացուցիչներից բացի Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի երևանյան նիստին հյուրի կարգավիճակով ներկա է եղել նաև հարևան Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում