Պոտսդամի Աշխարհագրության հետազոտական կենտրոնի գիտնականները հայտարարել են, որ արհեստական լուսավորությունը վիխթարի վնաս է հասցնում շրջակա միջավայրին՝ առաջացնելով ֆլորայի և ֆաունայի ներկայացուցիչների ոչնչացում, ինչպես նաև վնաս հասցնում մարդկանց առողջությանը։
Մասնագետները նշել են, որ 4 տարում քաղաքների և այլ բնակավայրերի ընդհանուր լուսավորությունն աճել է 9 տոկոսով։ Մինչ 2050 թվական հետագա աճը հղի է արհեստական լուսավորության կրկնապատկմամբ, և որպես հետևանք՝ կենդանիների և մարդկանց համար ծանր հետևանքներով։
Գիտնականները նշում են, որ արհեստական լուսավորությունը կարող է մարդկանց մոտ առաջացնել քնի, զարկերակային ճնշման և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նյարդային համակարգի խաթարում՝ ընդհուպ մինչև հոգեկան հիվանդությունների առաջացում։









































