Լաս Վեգասում հոկտեմբերի 2-ին զանգվածային հրաձգություն իրականացրած 64-ամյա ամերիկացի Ստիվեն Փեդոքը հասցրել էր ավելի քան 1100 կրակոց արձակել երաժշտական քանթրի-փառատոնի այցելուների ուղղությամբ։ Այս մասին Las Vegas Review-Journal պարբերականի հետ հարցազրույցում ասել է Քլարկ շրջանի շերիֆ Ջո Լոմբարդոն։
Նրա խոսքով՝ Փեդոքի հյուրանոցային համարում գտնվել է ևս մոտ 4000 փամփուշտ, և հայտնի չէ, թե նա ինչու է դադարեցրել հրաձգությունը, որի հետևանքով զովել է 59 մարդ, ավելի քան 500-ը վնասվածքներ ստացել։
Հրաձիգի նման արարքի դրդապատճառները նախկինի պես անհայտ են մնում։








































