Սպասվում էր, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը 10-20 էջի սահմաններում կլիներ, բայց այն բավականին ծավալուն է, քանի որ լուրջ ռեֆորմներ է առաջարկում, «Բրյուսելի գագաթաժողովից առաջ. ԱլԳ և ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր» խորագրով քննարկման ընթացքում ասաց «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը:
«Կիրականցվեն դրանք, թե ոչ, կախված է մեզանից ու նախ քաղաքացիական հասարակությունից», – նշեց Վարդանյանը:
Անդրադառնալով համաձայանգրում տեղ գտած կարևոր հարցերին՝ Էլինար Վարդանյանը հատկապես կարևորեց սոցիալական խնդիրների և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, նա ընդգծեց, որ ՀՀ-ն ունի պարտավորություններ՝ հաշվի առնելով, որ միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, մինչդեռ մեզանում խնդիր է առաջանում արդար դատաքննության չպահպանման հետ:








































