Monday, 13 05 2024
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել

Կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ շարքի թղթադրամների էսքիզները

ՀՀ կենտրոնական բանկը նոյեմբերի 22-ին ներկայացրել է 2018-ին թողարկվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները: ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը ազգային արժույթի 24 ամյակի օրը դրանք ներկայացրեց լրագրողներին: «Նախապես հայտարարվել էր մրցույթ, ունեցել ենք ակտիվ մասնակցություն, որի արդյունքում ընտրվել են երեք դիզայներների աշխատանքները: Դրանց վրա աշխատել են կենտրոնական բանկի մասնագետները ու վերջնականացրել էսքիզային նախագծերը»,-ասաց ԿԲ գլխավոր քարտուղարը` նշելով, որ դիզայներներն են Էդուարդ Կուրղինյանը, Վարդան Վարդանյանը, Սուրեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը` Վիլյամ Սարոյանի, 10000-ը` Կոմիտասի, 20000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերսին` հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից: «Ցանկանում եմ շեշտել, որ վերջնական տարբերակը հնարավոր է նույնությամբ չարտացոլի ներկայիս էսքիզները, քանի որ տպագրատան մասնագետները դրանք բերելու են թղթադրամի համար նպատակահարմար դիզայներական տեսքի»,-նշեց Դավիթ Նահապետյանը: Տպագրությունն իրականացվելու է «Giesecke & Devrient» ընկերության կողմից: Թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018-ի նոյեմբերի 22-ին` նվիրված արդեն ազգային արժույթի 25 ամյակին:

ԿԲ գլխավոր քարտուղարը հավաստիացրեց, որ ներկայում գործածվող երկրորդ շարքի թղթադրամները զուգահեռ շրջանառության մեջ են լինելու երրորդ շարքի թղթադրամների հետ և շրջանառությունից դուրս են գալու ու ոչնչացվելու են բնական մաշվածության հետևանքով: «Ազգաբնակչությունն անհանգստանալու հիմք չունի այդ առումով, այդ թղթադրամները բավական երկար ժամանակ կլինեն շրջանառության մեջ»,-ավելացրեց Դավիթ Նահապետյանը: Ինչ վերաբերում է 100.000 դրամ անվանական արժեքով թղթադրամին, ապա, ինչպես արդեն հայտարարվել է, այն տեղ չի ունենա երրորդ սերնդի թղթադրամների շարքում, բայց կշարունակի շրջանառության մեջ լինել:

Հնարավոր է` 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամն ավելի վաղ դրվի շրջանառության մեջ, քանի որ, ինչպես ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը նշեց, դրա պահանջարկն արդեն կա դրամաշրջանառության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում