Monday, 15 06 2026
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները

Մարզային հեռուստաընկերությունները կփակվեն. Ինչու է կառավարությունը գաղտագողի նախագիծ մշակել

ՀՀ կառավարությունն իր վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այն առիթով, որ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում և խորհրդարան է ուղարկում կարևոր օրենքի նախագիծ՝ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու և նրանց հետ որևէ քննարկում անցկացնելու։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար առնվազն տարօրինակ է, թե ինչու կառավարութունը նման գաղտնի պայմաններում օրենքի նախագիծ մշակեց, երբ իրենք արդեն 10 տարի շարունակ խոսում են այս օրենքում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ «Սա մեդիա ոլորտի ամենաանհաջող օրենքներից մեկն է, որը բավականին վիճահարույց է, լուրջ հարցեր է իր մեջ պարունակում։ Մենք՝ ոլորտի ներկայացուցիչներս, բազմիցս աշխատել ենք այս օրենքի նախագծի վրա, լուծումներ, տարբերակներ ենք առաջարկել և անընդհատ բախվում ենք նույն խնդրին։ Օրենքի նախագիծ է մշակվում, որը հեռու է ոլորտի կարգավորումից»,- ասաց տիկին Սարգսյանը։

Նունե Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմա իրենք Ազգային ժողովից պահանջում են վերադարձնել օրինագիծը կառավարություն՝ պահանջելով վերանայել այն՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները։ Նրանք կառավարությունից պահանջում են նաև ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։

Օրինագիծն այս տեսքով ընդունվելու դեպքում, Սարգսյանի խոսքով, ի վերջո մարզային հեռուստաընկերությունները փակվելու են։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում