Sunday, 14 06 2026
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է

Երևանում կայանալիք համաժողովը խորհրդանշում է Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության բարձր մակարդակը. Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 21-ին ներկա է գտնվել Երևանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ ավստրիական նախագահության «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովի մասնակիցների պատվին տրված ընդունելությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքերով հանդես եկան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրը, Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարի, Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականության կանխարգելման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ պրոֆեսոր Ինգիբյորգ Գաբրիելը։

Ընդունելությանը մասնակցում էին ԵԱՀԿ անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Դիմելով ընդունելության մասնակիցներին՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ցանկանում եմ սրտանց ողջունել համաժողովի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ ավստրիական նախագահությանը և ԺՀՄԻԳ-ին՝ Հայաստանի հետ համագործակցությամբ համաժողովի կազմակերպման համար:

Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալելու ԵԱՀԿ համաժողովը, որը խորհրդանշում է Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության բարձր մակարդակը և Հայաստանի խորը ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում:

Համաժողովի գլխավոր թեման արդիական է և մանրակրկիտ ընտրված։ Այն լայն հնարավորություն է ընձեռում արձագանքելու ժամանակակից այն մարտահրավերներին, որոնց բախվում են քրիստոնյաները և մյուս կրոնական խմբերի անդամները:

ԵԱՀԿ-ում մենք ձևավորել ենք հանձնառությունների լայն շրջանակ՝ պայքարելու ռասիզմի, այլատյացության, խտրականության, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության դեմ, ներառյալ քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների նկատմամբ, և’ կանխարգելելու, և’ արձագանքելու ատելության քարոզչությանը: Մասնակից երկրների միջև առկա է փոխհամաձայնություն, որ այս հանձնառություններին հավատարմությունը վճռական է խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման համար: Հետևաբար, արդեն ժամանակն է, որ ԵԱՀԿ-ն ունենա արդյունավետ մեխանիզմներ և փորձ՝ աջակցելու մասնակից-երկրներին քրիստոնյաներին և այլ կրոնների ներկայացուցիչներին պաշտպանելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու հարցում:

Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններն առանցքային նշանակություն ունեն խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարում: Հուսով եմ, որ համաժողովի նախօրեին Երևանում կայացած ԺՀՄԻԳ երկօրյա սեմինարն օգնեց շարունակել նախանշել այն ոլորտները, որոնցում քաղաքացիական հասարակությունը կարող է իր արժեքավոր ներդրումն ունենալ: Քրիստոնյա համայնքների և այլ կրոնական խմբերի անդամների պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է: Վաղը մենք հնարավորություն կունենանք ներկայացնելու այս հարցում մեր ազգային փորձը և քննարկելու, թե ինչպես առավել արդյունավետ դարձնել ԵԱՀԿ օրակարգի այս թեման: Ուստի վաղն ակնկալում ենք հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ:

Ուրախ եմ ողջունել ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին և սիրով խոսքը փոխանցում եմ նրան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում