Զիմբաբվեի իշխող ZANU-PF կուսակցությունը խորհրդարանի նիստում առաջարկ է արել նախագահ Ռոբերտ Մուգաբեի իմպիչմենթի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է АР գործակալությունը։
Ընդդիմադիր «Ժողովրդական փոփոխությունների շարժումն» աջակցել է այդ առաջարկին։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ չորեքշաթբի այցով Զիմբաբվե կժամանեն ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման և Անգոլայի նախագահ Ժուան Լորենսուն։
Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան ավելի վաղ կոչ էր արել Մուգաբեին լքել իր պաշտոնը։ Մնանգագվան համարվում է նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը։
Աֆրիկյան երկրից ստացվող տեղեկությունները հակասական են։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զիմբաբվեի կալանավորված նախագահ Ռոբերտ Մուգաբեն համաձայնել է լքել պաշտոնը։