Sunday, 21 06 2026
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում

Լավրովը հայտարարեց սառեցման մասին

Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի՝ այսօր Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը ըստ էության շարունակել է այն տրամաբանությունը և տրամադրությունը, որ արտահայտել էր Բաքվում նոյեմբերի 20-ին Ալիևի հետ հանդիպմանը:

Ըստ էության, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է Ղարաբաղյան գործընթացը կամ խնդիրը սառեցնելու, կամ առնվազն սառեցման գործընթացի մասին, որ փորձում են առաջ տանել Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզը: Խնդիրն այն է, որ հակառակ դեպքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մտահոգություն կարտահայտեր այն կապակցությամբ, որ կողմերը դանդաղ են գնում առաջ, որ հակամարտության կարգավորումը ձգվում է, ինչը մեծացնում է լարվածության հավանականությունը և այլն: Սակայն Լավրովի հայտարարությունները չեն ուղեկցվում մտահոգությամբ, որ դանդաղ ընթացքը կամ պահանջվող տևականությունը լրացուցիչ լարվածություն կառաջացնեն շփման գծում, կբերեն ռազմական էսկալացիայի:

Ըստ այդմ՝ հնարավոր է եզրակացնել, որ Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու և Երևան կատարած այցերի շրջանակում փորձում է իրականացնել սառեցման տանող գործընթաց: Այդ առումով, ինչպես հայտնի ֆիլմում՝ ես նրան փախցրեցի, ես էլ նրան կազատեմ:

Ռուսաստանը վերջին տարիներին իր քաղաքականությամբ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այսպես ասած, եռակողմ գործակցությամբ փորձեց հասնել Ղարաբաղյան գործընթացում որոշակի նոր իրավիճակի՝ ակնկալելով ղարաբաղյան գոտում տեղակայել ռուս կամ ՀԱՊԿ խաղաղապահներ: Այդ նպատակին հասնելու համար Մոսկվան փորձում էր, այսպես ասած, չափավոր լարվածություն առաջացնել՝ ըստ էության կառավարելի թեժացման միջոցով ստեղծելով մի վիճակ, երբ ռուս խաղաղապահներին չէր մնա այլընտրանք: Սակայն կա՛մ Ադրբեջանը, այսպես ասած, շտապեց ապրիլյան պատերազմով, կա՛մ հայկական զինուժը գտնվեց շատ ավելի մարտունակ, քան կարծում էին Մոսկվան ու Բաքուն, և բանը չհասավ ռուս խաղաղապահների տեղակայմանը:

Բացառված չէ նաև, որ պարզապես այդ հարցում վերջին պահին միմյանց հետ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ Ադրբեջանն ու Ռուսաստանը, որոնցից յուրաքանչյուրը գուցե ի սկզբանե ակնկալում էր ընդամենը օգտագործել մյուսին իր նպատակների համար:

Ապրիլյան պատերազմից հետո բոլորովին այլ իրավիճակ է, և ադրբեջանական ագրեսիայի տապալումով հայկական կողմը ոչ միայն իր ձեռքն է վերցրել լրացուցիչ էական խաղաքարտեր, այլ նաև խաղաքարտեր է տվել թե՛ Արևմուտքի, թե՛ Իրանի ձեռքը:

Այդ պայմաններում Ռուսաստանին այլ բան չի մնում, քան գոնե նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալու համար տանել այն վերստին սառեցման: Այսինքն՝ Ռուսաստանը թեժացրեց իրավիճակը, նրան էլ թերևս վերապահվել է այն վերստին սառեցնելու և առավելագույնս կառավարելի դարձնելու խնդիրը, ինչը փորձում է լուծել Լավրովը Բաքվում և Երևանում: Դրանից առաջ էլ այդ խնդիրը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը փորձել էր լուծել Պուտինը, ինչպես հայտարարեց Էրդողանը այդ հանդիպումից հետո:

Սա իհարկե ամենևին չի երաշխավորում ոչինչ, առավել ևս իրավիճակի հնարավոր շրջադարձեր, սակայն այս պայմաններում առանցքային գործոնը, որ անհրաժեշտ է ֆիքսել, այն է, որ գնդակը ներկայումս Երևանի դաշտում է կամ, ավելի շուտ, ոչ թե դաշտում, այլ Երևանի ձեռքում, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես այն կխաղարկվի:

Խոսքն այն մասին է, որ իրավիճակը այս պայմաններում զգալիորեն կախված է այն բանից, թե ինչպիսին կլինեն Հայաստանի ներքին կառավարման արդյունավետությունն ու արտաքին քաղաքական համարժեքությունը, ինքնիշխանությունը: Դրանով է պայմանավորված, թե իրավիճակը որքան երկար և կայուն կմնա սառը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում