Նյու Ջերսի նահանգի նորընտիր նահանգապետ Ֆիլ Մերֆին իր առաջին հրապարակային ելույթում հայտարարել է, որ նահանգում նվազագույն աշխատավարձը կբարձրացվի՝ հասցվելով մեկ ժամվա համար 15 դոլարի։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Այդպիսով՝ Մերֆին աջակցել է Դեմոկրատական կուսակցության կողմից արդեն արված առաջարկին, համաձայն որի՝ աշխատավարձը պետք է 5 տարվա ընթացքում բարձրանա՝ հասնելով 1 ժամի դիմաց 15 դոլարի։
Ներկայում նահանգում նվազագույն աշխատավարձը կազմում է 8.44 դոլար։
Ինչպես նշում են փորձագետները՝ նոր նահանգապետի նախաձեռնությունը զգալիորեն կավելացնի նրա կողմնակիցների թիվը։











































