Wednesday, 01 07 2026
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Պաշտոնյաների որդիները գոմիկ են դառնալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

-Պարոն Բադասյան, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՊՆ ներկայացրած օրենքի նախագիծը: Ուսանողները, որ պայքարում էին տարկետման իրավունքի սահմանափակման դեմ, երեկ Աժ փոխխոսնակի և ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո որոշեցին դադարեցնեն դասադուլն ու հացադուլը: Հետևո՞ւմ եք արդյոք այս զարգացումներին և ի՞նչ կարծիք ունեք:

-Անիմաստ պայքար է գնում ուսանողների կողմից կոնկրետ առաջ քաշված հարցով, մանավանդ, որ նրանք ասում են, որ դա քաղաքական չէ, անձնական է: Եթե նրանք քաղաքականացնեն այդ հարցը, ես կողջունեմ: Ինչո՞ւ, որովհետև ինչու է առաջացել այդ խնդիրը, զորակոչիկների քանակը չի հերիքում, քանի որ տարեկան մի քանի տասնյակ զորակոչիկ տարկետում է ստանո՞ւմ: Այսինքն՝ պատճառը դա չէ, պատճառը երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է և արտագաղթը: Իսկ ուսանողը՝ որպես առաջատար, պետք է որ նման հարց առաջ քաշի: Իսկ ինչու առաջ չեն քաշում. երկու պատճառ կա, կամ խելքները չի կտրում, կամ էլ չեն ուզում: Երկու դեպքում էլ շատ վատ է: Իրենց առաջ քաշած հարցը խիստ անձնական է, նշանակում է՝ դա իրենց գործն է, կոնկրետ իմ գործը չէ, և ես ու իմ նմանները չենք կարող միանալ նրանց պայքարին, քանի որ չգիտենք՝ նրանք ինչի համար են պայքարում՝ գիտության զարգացման…իհարկե ոչ: Եթե նրանք գիտության զարգացման համար պայքարողներ են, գիտության զարգացման և պահպանման համար այնքան հարցեր կան, որ կարելի է այդ հարցերի շուրջ խոսել, կամ այնքան հարցեր կան, որ կարելի է հիմա առաջ քաշել, թե ինչու է երկրի վիճակն այսպիսին, որ մարդիկ արտագաղթում են: Եվ երիտասարդներից որևէ մեկն այս հարցը առաջ չքաշեց:

Ես այս օրենքի նախագծին կողմնակից եմ, որ պաշտոնյաների երեխաները այդպիսի պատճառաբանությամբ չեն ազատվի բանակից: Ի վերջո, պետք է մոռանանք գիտության մասին, քանի որ գիտության մասին խոսել այսպիսի դպրոցական ուսումնական ծրագրերով ծիծաղելի է: Ընդամենը ստեղծում են աշխատատեղեր, և մանկավարժական կոլեկտիվները օգտագործվում են որպես կառավորվող էլեկտորատ և վերջ: Նայեք ծրագրերը, և ամեն ինչ պարզ կդառնա:

-Կլոր սեղանի շուրջ պայմանավորվելը ինչպե՞ս եք գնահատում: Կարո՞ղ է արդյոք արդյունավետ լինել:

 

-Ամեն ինչ էլ իրավունք ունեմ մտածելու, իրավունք ունեմ մտածելու, որ նախօրոք ուղղորդված էր, պայմանավորված էր, կամ քանի որ անձնական էր պահանջը, անձնապես էլ լուծվեց:

-Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման խնդիր երբևէ չի առաջացել Ղարաբաղում, քանի որ բոլոր պաշտոնյաների որդիները, այդ թվում՝ Բակո Սահակյանի որդին, ծառայում են առաջին գծում:

-Այո: Արցախում տարկետման վերացման օրենքը վաղուց է ընդունվել՝ 2003-2004թթ.: Այն ժամանակ էլ այնպիսի մարդիկ էին ազատվում ծառայությունից, որ ընդհանրապես մարդ չէր էլ մտածում, որ նման մարդկանց որդիները կարող են չծառայել: Դրանից հետո նման բան չի կատարվել:

-Կարծում եք՝ այս օրենքը պաշտոնյաների որդիների համար բաց դուռ չի թողնո՞ւմ:

-Այո, թողնում է, նրանք հիմա գոմիկ են դառնալու:

-Ինչո՞ւ, ըստ Ձեզ, այս նախագիծն այսքան բուռն հակազդեցություն առաջացրեց:

-Որովհետև բոլորը պետք է գան ծառայության, և այնպիսի նեղ պատճառաբանություն, քան գիտնական լինելը, դրանից լավ պատճառ չկա: Ուսանողներին էլ ներքաշել են ճղճիմ հարցերի մեջ:

-Կարծում եք՝ սոցիալական արդարության խնդիրը կվերականգնվե՞ր, եթե առաջնագծում պաշտոնյաների որդիները ծառայեին:

-Այդպես էլ պետք է լինի, և միայն այդպես պետք է լինի: Հնում իշխանները, ազնվականները երկրի սահմանները պաշտպանում էին, կռվում և զոհվում էին, իսկ ռամիկները աշխատում էին: Նույնիսկ վիրավորական էր, որ ռամիկի որդին գնա և զոհվի: Նրանք չպետք է սուր ճոճեին, սուր ճոճողները թշնամու դեմ ազնվականներն էին, իշխանավորները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում