Լիբիայում Հյուսիսատլանտյան դաշինքի ցամաքային օպերացիա բացառվում է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջիամպաոլո դի Պաոլան: նա նշել է, որ օպերացիան, որ հիմա իրականացվում է, կատարվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձի պահանջներով և կտևի այնքան, որքան անհրաժեշտ է: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Մեր խոսքերը չեն կորցրել իրենց ուժը: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է յուրաքանչյուր անգամ մամուլի ներկայացուցիչը պարտադիր այս հարցը տալիս, թե արդյոք Լիբիայի հողին կանգնելու է ՆԱՏՕ-ի զինվորի կոշիկը: Ոչ, չի լինելու»,- ասել է Ջիամպաոլո դի Պաոլան Interfax գործակալության լրագրողին Ռուսաստան-ՆԱՏՕ նիստի ժամանակ:
Նա հավելել է, որ այդ օպերացիան կտևի այնքան, քանի դեռ Քադաֆին չի դադարել սեփական ժողովրդի համար վտանգ ներկայացնելուց. «Եթե դա տեղի ունենա վաղը, ավելի լավ: Կամ վաղը չէ մյուս օրը: Դա միայն մեզանից կախված չէ»,- ասել է ծովակալը: