Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

«Ա՛յ ընկեր ջան…, ինչո՞ւ 4 ամիս ներվերս քայքայեցիր». Ծռերի գործով դատավորի հարցազրույցը ՝ ինքնաբացարկի միջնորդության պատճառ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա Ծռեր-3» գործի դատական քննությունը:

Գործի այս մասով ամբատանյալի աթոռին են Կարո Եղնուկյանը, Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Խաչատուր Գիչյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արթուր Մելքոնյանը, Մանվել Աթոյանը, Վարդգես Գևորգյանը, Հովհաննես Վարդանյանը և Տիգրան Սարգսյանը:

Դատական նիստի սկզբում Կարո Եղնուկյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա ասաց, թե ինքը առողջ մարդ է, սակայն դատարան գալուց առաջ ու հենց դատարանի դահլիճում «էպիզոդիկ» կերպով ու միանգամից բարձրանում է ճնշումը՝ վերին շեմը հասնում է 220-240-ի: Քանի որ իր երկու տատերն ու երկու պապերը ժամանակին ինսուլտ են ունեցել, ինքը, ըստ բժիշկների, ժառանգական նախատրամադրվածություն ունի, չի ցանկանում, որ իր առողջական վիճակը կտրուկ վատանա:

ՔԿՀ բժիշկը երկու դեղ է նշանակել: Ինքը դատարան գալուց առաջ ընդունում է այդ դեղերը, բայց միևնույնն է, դատարանում ճնշումը անմիջապես բարձրանում է: ՔԿՀ բժիշկն առաջարկում է դեղի չափաբաժինն ավելացնել, սակայն ինքը հրաժարվել է. «Իմ պես մարդուն տարիներ շարունակ դեղերով լցնելը կնշանակի դանդաղ մահվան դատապարտել… Նույնն է, թե մարդը ռակ չունենա, ու նրան ճառագայթման ենթարկեն… Ես առողջ մարդ եմ, սովորական պայմաններում իմ ճնշումը նորմալ է, վերին շեմը՝ 70-80, չեմ բողոքում, բայց երեկ գիշերվանից ճնշումս սկսել է բարձրանալ: Հենց որ դատարանից գնում եմ, մեկ ժամվա ընթացքում ճնշումս իջնում է… Ես համաձայն եմ, թույլ եմ տալիս, որ դատն անեք առանց իմ ներկայության: Օրենքը պարտադրում է, որ ես դատին ներկա լինեմ՝ իմ իրավունքների պաշտպանության համար: Ես կամովին հրաժարվում եմ… Նույնիսկ իմ պաշտպանների ներկայությունն ավելորդ է… Երբ հասնեք հեռախոսազանգի քննության պահին, կանչեք իմ փաստաբաններին…»:

Ըստ Կարո Եղնուկյանի՝ իր առնչությունն այս գործին միայն հիշյալ հեռախոսազանգն է: Եվ, իր կարծիքով, դատարանը երկու հարցի պիտի անդրադառնա՝ արդյո՞ք հեռախոսային խոսակցությունը գործողություն է, և արդյո՞ք այդ գործողությունը հանդիսանում է օժանդակություն:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միացավ իր պաշտպանյալի միջնորդությանն ու նշեց, որ դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելը Կարո Եղնուկյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չպետք է գնահատվի: Պաշտպանը նշեց, որ ինքը պատրաստ է մասնակցել դատական նիստերին ու նրա բացակայությամբ պաշտպանել նրա իրավունքները:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը միացավ միջնորդությանն ու նշեց, որ Կարո Եղնուկյանին նման առողջական խնդրի պայմաններում ստիպել, որ դատական նիստերին ներկա լինի՝ կնշանակի նրան խոշտանգել: Ա. Ղարագյոզյանն առաջարկեց ընդհանրապես փոխել Կարո Եղնուկյանի խափանման միջոցը, կալանքը փոխարինել անազատության հետ չկապված միջոցով. «Եթե Կարո Եղնուկյանը թաքնվի քննությունից, ինձ կալանավորեք նրա փոխարեն»,- ասաց Արա Ղարագյոզյանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը անմարդկային վերաբերմունք որակեց դատարանի կողմից Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելը. «Կյանքի և առողջության հարց է, դատարանը պետք է հնարավորություն տա նրան դատարան չներկայանալու»:

Փաստաբան Աննա Ջուվանովան նշեց, որ ոչ միայն Կարո Եղնուկյանի, այլև իր պաշտպանյալ Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանավորումը պետք է փոխել, իր պաշտպանյալի ճնշումը նույնպես բարձրանում է, վերին շեմը հասնում է 240-ի:

Դատարանը որոշեց միայն այս դատական նիստին թույլ տալ, որ Կարո Եղնուկյանը դահլիճում չգտնվի: Քանի որ վերջինս հայտարարել էր, թե ճնշումը բարձր է, դատարան հրավիրվեց շտապօգնություն: Սակայն նախագահողը նշեց, որ առանց համապատասխան բժշկական եզրակացության չի կարող Եղնուկյանին ընդհանրապես ազատել դատարան ներկայանալու պարտականությունից:

Փաստաբան Գրիշա Բալասանյանը հանդես եկավ միջնորդությամբ, որի հիմքում դատավորի՝ «Hraparak.am» կայքի լրագրողին տված հարցազրույցն էր՝ հրապարակված 2017 թվականի նոյեմբերի 4-ին:

Գ. Բալասանյանը նշեց, որ դատավոր Գաբրիելյանը լրագրողի հետ խոսել է փաստաբանների վարքագծի մասին՝ արդարացնելով դատական կարգադրիչներին ու չորս ամիս դատական նիստերի հետաձգումների ամբողջ մեղքը բարդելով փաստաբանների վրա:

«Դուք՝ այս քրեական գործը քննող դատավորը, ընդգծված բացասական վերաբերմունք եք արտահայտել դատական քննությանն ընդգրկված պաշտպանների վերաբերյալ, ինչը ցույց է տալիս ձեր կողմնակալությունը… Դուք բացասական լույսի տակ եք ներկայացրել պաշտպաններին…»,- ասաց փաստաբանը:

Նա մեջբերեց հարցազրույցի այն հատվածը, որտեղ դատավորն ասել է. «Հիմա այդ նույն անձինք պայուսակները թողնում են մեքենաների մեջ ու գալիս են դահլիճ: Ա՛յ ընկեր ջան, եթե պայուսակդ թողնում ես, ինչո՞ւ չորս ամիս առաջ էլ չէիր անում, ինչո՞ւ չորս ամիս ներվերս քայքայեցիր»:

Փաստաբան Գ. Բալասանյանը հետևություն արեց. «Պարզվում է՝ դատավորին մտահոգում է ձևական կողմը՝ փաստաբանի ֆիզիկական ներկայությունն ապահովելը՝ առանց աշխատանքային պարագաների… Դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ… Արտուշ Գաբրիելյանը ոչ միայն իր վարքագծով չի ամրապնդում հասարակության հավատը դատարանի նկատմամբ, այլ հակառակը՝ խորացնում է անվստահությունը՝ ընդգծված բացասական վերաբերմունք արտահայտելով փաստաբանների նկատմամբ… Լինելով հասարակության ուշադրության կենտրոնում՝ դատավորը պարտավոր է կասկածի տակ չդնել իր օբյեկտիվությունը և արդարամտությունը… Իմ պրակտիկայում չի եղել, որ գործ քննող դատավորը հրապարակային հարցազրույց տա ու արտահայտի իր դիրքորոշումը… Որպեսզի հետագայում կանխվի դատավորի կողմից, ասենք, մամուլի ասուլիս տալու հնարավորությունը, ես ինքնաբացարկի միջնորդություն եմ անում դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ… Եվրոպական դատարանը չի ընկալում, որ դատավորը հարցազրույց է տալիս… Ես հասկանում եմ, գայթակղությունը մեծ է՝ փաստաբանները հարցազրույցներ են տալիս, բայց դատավորը ընտրել է դատավորի բարձր կոչումը ու պիտի զերծ մնա նման բաներից…»:

Աշոտ Պետրոսյանը հայտարարեց. «Փաստորեն Հայաստանում «ապստամբ» դատավոր ունենք…»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց. «Դուք չպետք է թույլ տայիք, որ դատական կարգադրիչների վարքագծով խոչընդոտվեր փաստաբանների մուտքը դատարանի դահլիճ… Դատավորն իրավունք չուներ դատարանի դահլիճից դուրս կատարվող իրադարձության վերաբերյալ հրապարակավ խոսել, բայց եթե կատարել է, պիտի փաստաբաններին էլ լսեր, դատավորը հիմնվել է միայն դատական կարգադրիչների զեկուցագրերի վրա, կանգնել է դատական դեպարտամենտի կողքին…»:

Նախագահողը միջամտեց. «Մի փոքր ժամանակ հետո համապատասխան սարքավորում կստանանք, վերջնականապես այդ հարցը կլուծվի, մի փոքր էլ համբերեք»:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը հռետորական հարց հնչեցրեց նախագահողին. «Ինչո՞ւ հարցազրույցում չասացիք, որ դատարանի նկուղում ամբաստանյալներին ծեծի էին ենթարկում, իսկ դուք ձայները լսելով՝ այստեղ դատ էիք անում… Այս ասուլիսը տալով՝ Եվրոպական դատարանի ճանապարհ եք բացել, ՀՀ-ի դեմ որոշում կկայացվի…»: Արա Ղարագյոզյանը նաև կարծիք հայտնեց, որ այս միջնորդությունը ուրիշ դատավոր պիտի քննի, քանի որ ոչ մի դատավոր հրապարակավ չի ընդունի, որ ինքը սխալ է:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մինչև խորհրդակցական սենյակ հեռանալը պարզաբանում տվեց, թե այն, ինչ ասել է հարցազրույցի ժամանակ, ինքը ասել է նաև դատարանի դահլիճում՝ հրապարակային դատական նիստի ժամանակ. «Մի անգամ եղե՞լ է, որ նիստը ինձ հետ կապված՝ հետաձգվի, ձեզ համար պարզ չի՞՝ ինչի չենք նիստ արել… Չեք հավաքվել իրար գլուխ, դրա համար էլ լրագրողի հարցին պատասխանել եմ: Հիմա երեք-չորս նիստ է՝ համախմբված գալիս եք, նիստ ենք անում…»:

Փաստաբան Գրիշա Բալասանյանը արձագանքեց. «Ձեր կոչումը թույլ չի տալիս լրատվամիջոցներում գործի վերաբերյալ կարծիք հայտնել: Դուք կարծիք եք հայտնել փաստաբանների մասին… Դուք բավական լուրջ եք վերաբերվում ձեր կողմից քննվող գործերին, բայց այս գործին ոնց որ մատների արանքից եք նայում… Լրատվամիջոցին հարցազրույց տալով՝ ակնհայտ դիրքորոշում եք հայտնել՝ թիրախավորված դիրքորոշում, և ակնհայտ նսեմացրել եք փաստաբանների մասնագիտական արժանապատվությունը…»:

Մեղադրողները, բնականաբար, առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, թե դատավորը պատասխանել է դատական նիստերի հետաձգման պատճառի վերաբերյալ հարցին, նա կողմնակալություն չի դրսևորել:

Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Այնուհետև Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Փաստաբանն ասաց, թե դատարանը 2017 թվականի հունիսի 21-ի նիստում՝ իր, իսկ հուլիսի 3-ին փաստաբան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումներ է կայացրել: Այդ որոշումներում դատավորը գրել է. «Պարզեցի», այնուհետև գրել է, որ հաստատվել, թե ամբաստանյալները կատարել են այն գործողությունները, որոնց համար մեղադրվում են: Փաստաբանն ասաց. «Ստացվում է, որ դատավոր Գաբրիելյանը հստակ գնահատական է տվել գործի ելքի վերաբերյալ, այսինքն՝ դատական քննության ելքը ոչ միայն կանխորոշված, այլև որոշված է, դատական քննությունը արդարադատության իրականացման իմիտացիա է»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի կարծիքով՝ դատավորը տուրք է տվել որոշումների ձևական կողմին՝ առանց խորանալու բովանդակության մեջ. «Եթե դուք այդպիսի մեջբերում եք արել, ուրեմն արդեն գնահատական եք տվել… Միգուցե արել եք՝ ուշադրություն չդարձնելով կամ ձեր օգնականն է գրել, դուք չեք նկատել, բայց դա գրելու պահից սկսած ձեր գործողություններում , մտքում ուրեմն համարում եք, որ էս մարդիկ կատարել են քրեորեն պատժելի արարք… Կոչ եմ անում, որ ձևական ամեն բան դատապարտվի…»:

Փաստաբան Գրիշա Բալասանյանն ասաց. «Մենք կատարում ենք որոշակի դեր, որ գրված է սցենարով… Նման գործողություններով մենք խարխլում ենք առանց այն էլ ավերված դատական համակարգը… Խնդրում եմ՝ գոնե այս անգամ մի կայացրեք մեկ էջանոց ձևական որոշում, գոնե ձեր որոշումով մեզ համոզեք, որ սխալ ենք…»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը, համաձայնելով Կարո Եղնուկյանի մտքին, թե այս դատավարությունը 3-5 տարի կտևի, հայտարարեց. «Մենք չենք ցանկանում 3-5 տարի ինքնախաբեությամբ զբաղվել»:

Մեղադրողներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, թե այն փաստարկված միջնորդություն չէր, մեղադրանքի ձևակերպումը չի կարելի վերագրել դատարանին՝ դատարանը միայն կրկնել է մեղադրանքի ձևակերպումը…

Նախագահողը մերժեց նաև այս միջնորդությունը:

Արտուշ Գաբրիելյանին երրորդ ինքնաբացարկի միջնորդությունն արեց փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալ Մանվել Աթոյանի ու մյուսների նկատմամբ խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու որոշմամբ դատավորն արտահայտել է իր կողմնակալ վերաբերմունքը: «Մանվել Աթոյանը կալանքի տակ է իր քաղաքական հայացքների համար, դրա համար է նա հետապնդվում»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ դատավորը գործը դատական քննության նշանակելու որոշման մեջ ամբաստանյալների խափանման միջոցը անփոփոխ է թողել՝ առանց ամբաստանյալներին լսելու, առանց հիմնավորումների: Խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ հոդվածները: Փաստաբանն ասաց. «Հինգ-վեց էջանոց միջնորդություններ ենք անում, դուք մեկ էջանոց որոշումով մերժում եք»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանը շաբլոնային որոշում է կայացրել. «Մեր ցանկապատն եք կառուցել ու չեք ցանկանում տեսնել, թե դրանից դուրս ինչ է կատարվում… Հաշվի չեք առնում Սահմանադրության հիմնական դրույթներից մեկը՝ մարդը բարձրագույն արժեք է… Օրենքի այն սահմանափակումները, որ վկայակոչում եք, պատճառաբանություններ են ոչինչ չանելու համար…»:

Արմեն Լամբարյանը կոչ արեց մեղադրողներին ձայն չտալ՝ միևնույն է՝ բոլոր միջնորդությունների դեմ առարկում են. «Պարզ է՝ ինչ են ասում, ժամանակ ենք կորցնում»:

Նախագահողը դիտողություն արեց, որ տեղերից չխոսեն. «Կոչ եմ անում, որ բոլորը միմյանց նկատմամբ հարգալից լինեն, բոլորս այստեղ իրականացնում ենք դատաքննություն… Խնդրում ու պահանջում եմ՝ ամեն մարդ իր աշխատանքն է կատարում՝ ձեր պաշտպանները ձեզ են պաշտպանում, մեղադրողները պաշտպանում են մեղադրանքը»:

Մեղադրող Ենոքյանը հայտարարեց. «Դատախազությունը իրավունքի երաշխավոր է…»:

Դատավորը մերժեց նաև ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը:

Այնուհետև փաստաբան Գրիշա Բալասանյանը հանդես եկավ իր պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու միջնոդությամբ: Այս միջնորդությունը ևս մերժվեց:

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մեժլումյանը ժամանակ խնդրեց՝ միջնորդության նախապատրաստվելու համար:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը պահանջեց իրեն տրամադրվել գործով ապացույց ճանաչված լազերային սկավառակները, նաև՝ 45 հատորանոց գործի վերջին 3 հատորների նյութերը: Նախագահողն ասաց, որ բոլոր պահանջվող նյութերը կտրամադրվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում